Մեր տպագրատունը հագեցած է գերմանական Heidelberg ընկերության  Speedmaster XL 75 5+L (UV), Speedmaster XL 75 6+L (UV) + Vinfoil Cold transfer Optima SF80MF տեղային սառը ոսկեդաջում և Speedmaster XL F 75 7+L (UV) + FoilStar CFX75 Rewinder  տեղային սառը ոսկեդաջմաբ տպագրական մեքենաներով, որը տպագրում է UV օֆսեթ տեխնոլոգիայով, մինչև 1 մմ հաստությամբ ցանկացած ճկուն մակերեսի վրա:

Հավելենք, որ մենք առաջիններից կիրառեցինք foil cold transfer տեխնոլոգիան:

Արտադրողականությունը՝ ժամում 10-15 000 թերթ: Տպագրում է միանգամից 5-6  և 7 գույն   UV լաքապատում:  Տպարանը ունի նաև Heidelberg Speedmaster XL 106 -2+ L (UV), որը նույնպես հնարավորություն է տալիս օգտագործել նույն տեխնոլոգիաները տարբերությամբ գույների քանակի և չափսերի, ինչպես նաև ավելի բարձր արագության աշխատունակություն մինչև 18,000 թերթ ժամում: