Երևանի Կոնյակի Գործարան

Երևանի Կոնյակի Գործարան

Տարիներ շարունակ համագործակցում ենք Երևանի Կոնյակի Գործարանի հետ՝ ստեղծելով նրա արտադրանքի համար յուրօրինակ և բարձրակարգ տուփեր ու փաթեթավորումներ։ Մեր աշխատանքում համադրում ենք բարձրորակ տպագրությունն ու նրբաճաշակ դիզայնը՝ ընդգծելով բրենդի պատմությունը, որակն ու արտադրանքի պրեմիում բնույթը։
Մենք համագործակցում ենք սկսած .
22+
Տարիների փորձ
100+
Գոհ հաճախորդներ
30+
Գլոբալ գործընկերներ
5000+
Նախագծեր

Մեր գործընկերները

«Պրինտարմ Դանվեստ» տպագրատուն

Ընկերությունը 2004 թվականից մասնագիտացած է ստվարաթղթե տուփերի տպագրության մեջ: Տպագրական ոլորտը միշտ զարգանում է նորագույն տեխնոլոգիաներով` ապահովելով բարձր որակ, արտադրողականություն և ճկունություն: 

Ընկերությունը զինված է Heidelberg համաշխարհային կոնցերնի XL ընտանիքի 75 և 106 մեքենաներով և կիրառում է ներկայիս հայտնի բոլոր տեխնոլոգիաները՝ UV օֆսեթ, խորը և մաղով տպագրություն, որի շնորհիվ կարող ենք կատարել ոչ միայն բազմագույն UV տպագրություն, այլ հետ տպագրական աշխատանքներ: 

Արտադրանքը ավելի գեղեցիկ է, տեսանելի, իսկ արտադրական գործընթացը ավելի արդյունավետ: Տպագրության համար օգտագործվում են հատուկ UV ներկեր, որոնք ապահովում են տպագրության բարձր որակ, որոնք նույնպես կարող են օգտագործվել սննդի փաթեթավորման համար նախատեսված տուփերում: 

UV տեխնոլոգիայով տպագրության առանձնահատկությունն այն է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ ներկն ակնթարթորեն չորանում է տպագրվող մակերևույթի վրա` առաջացնելով հարուստ և վառ գույներով պատկեր: Ներկն այնքան ամուր է սերտաճում տպագրվող նյութի հետ, որ հեշտությամբ դիմակայում է արտաքին միջավայրի՝ արևի ճառագայթների ազդեցությանը: