Շահնազարյան Գինու-Կոնյակի Տուն

Շահնազարյան Գինու-Կոնյակի Տուն

Տարիներ շարունակ Շահնազարյան Գինու-Կոնյակի Տան համար իրականացնում ենք փաթեթավորման լուծումների արտադրություն՝ կարևորելով արտադրանքի պրեմիում ներկայացումն ու յուրօրինակ ինքնությունը։ Մեր տպագրական և հարդարման հնարավորությունները հնարավորություն են տալիս դիզայնը վերածել բարձրակարգ, ճանաչելի և ամբողջական վերջնական արտադրանքի։
We have been collaborating since .
22+
Years of experience
100+
Happy clients
30+
Global Partners
5000+
Projects

Our partners

«Պրինտարմ Դանվեստ» տպագրատուն

Ընկերությունը 2004 թվականից մասնագիտացած է ստվարաթղթե տուփերի տպագրության մեջ: Տպագրական ոլորտը միշտ զարգանում է նորագույն տեխնոլոգիաներով` ապահովելով բարձր որակ, արտադրողականություն և ճկունություն: 

Ընկերությունը զինված է Heidelberg համաշխարհային կոնցերնի XL ընտանիքի 75 և 106 մեքենաներով և կիրառում է ներկայիս հայտնի բոլոր տեխնոլոգիաները՝ UV օֆսեթ, խորը և մաղով տպագրություն, որի շնորհիվ կարող ենք կատարել ոչ միայն բազմագույն UV տպագրություն, այլ հետ տպագրական աշխատանքներ: 

Արտադրանքը ավելի գեղեցիկ է, տեսանելի, իսկ արտադրական գործընթացը ավելի արդյունավետ: Տպագրության համար օգտագործվում են հատուկ UV ներկեր, որոնք ապահովում են տպագրության բարձր որակ, որոնք նույնպես կարող են օգտագործվել սննդի փաթեթավորման համար նախատեսված տուփերում: 

UV տեխնոլոգիայով տպագրության առանձնահատկությունն այն է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ ներկն ակնթարթորեն չորանում է տպագրվող մակերևույթի վրա` առաջացնելով հարուստ և վառ գույներով պատկեր: Ներկն այնքան ամուր է սերտաճում տպագրվող նյութի հետ, որ հեշտությամբ դիմակայում է արտաքին միջավայրի՝ արևի ճառագայթների ազդեցությանը: