ՍՊՍ Սիգարոն

ՍՊՍ Սիգարոն

ՍՊՍ Սիգարոնի համար արտադրում ենք բարձրորակ տպագիր փաթեթավորումներ՝ նախատեսված պրեմիում դասի ծխախոտային արտադրանքի համար։ Ճշգրիտ տպագրությունը, նրբաճաշակ հարդարումն ու արտադրության կայուն որակը ապահովում են բրենդի տեսողական բարձր չափանիշներին համապատասխան արդյունք։
Մենք համագործակցում ենք սկսած .
22+
Տարիների փորձ
100+
Գոհ հաճախորդներ
30+
Գլոբալ գործընկերներ
5000+
Նախագծեր

Մեր գործընկերները

«Պրինտարմ Դանվեստ» տպագրատուն

Ընկերությունը 2004 թվականից մասնագիտացած է ստվարաթղթե տուփերի տպագրության մեջ: Տպագրական ոլորտը միշտ զարգանում է նորագույն տեխնոլոգիաներով` ապահովելով բարձր որակ, արտադրողականություն և ճկունություն: 

Ընկերությունը զինված է Heidelberg համաշխարհային կոնցերնի XL ընտանիքի 75 և 106 մեքենաներով և կիրառում է ներկայիս հայտնի բոլոր տեխնոլոգիաները՝ UV օֆսեթ, խորը և մաղով տպագրություն, որի շնորհիվ կարող ենք կատարել ոչ միայն բազմագույն UV տպագրություն, այլ հետ տպագրական աշխատանքներ: 

Արտադրանքը ավելի գեղեցիկ է, տեսանելի, իսկ արտադրական գործընթացը ավելի արդյունավետ: Տպագրության համար օգտագործվում են հատուկ UV ներկեր, որոնք ապահովում են տպագրության բարձր որակ, որոնք նույնպես կարող են օգտագործվել սննդի փաթեթավորման համար նախատեսված տուփերում: 

UV տեխնոլոգիայով տպագրության առանձնահատկությունն այն է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ ներկն ակնթարթորեն չորանում է տպագրվող մակերևույթի վրա` առաջացնելով հարուստ և վառ գույներով պատկեր: Ներկն այնքան ամուր է սերտաճում տպագրվող նյութի հետ, որ հեշտությամբ դիմակայում է արտաքին միջավայրի՝ արևի ճառագայթների ազդեցությանը: