-
ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ ԵՎ ՖԱՅԼԻ ՄՇԱԿՈՒՄ
Դիզայներական բաժնում հիմնականում մշակվում են տպագրական և հետտպագրական պրոցեսի համար նախատեսված պատվերներ:
UV տպագրության համար մշակվում է հատուկ գործընթաց, քանի որ այն տարբերվում է սովորական օֆսեթ տպագրությունից: -
UV ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տպագրատունը հագեցած է գերմանական Heidelberg ընկերության Speedmaster XL 75 5+L (UV), Speedmaster XL 75 6+L (UV) + Vinfoil Cold transfer Optima SF80MF տեղային սառը ոսկեդաջում և Speedmaster XL F 75 7+L (UV) + FoilStar CFX75 Rewinder տեղային սառը ոսկեդաջմաբ տպագրական մեքենաներով, որը տպագրում է UV օֆսեթ տեխնոլոգիայով, մինչև 1 մմ հաստությամբ ցանկացած ճկուն մակերեսի վրա:
Հավելենք, որ մենք առաջիններից կիրառեցինք foil cold transfer տեխնոլոգիան:
Արտադրողականությունը՝ ժամում 10-15 000 թերթ: Տպագրում է միանգամից 5,6,7 և 8 գույն , UV լաքապատում: Տպարանը ունի նաև Heidelberg Speedmaster XL 106 -2+ L (UV), որը նույնպես հնարավորություն է տալիս օգտագործել նույն տեխնոլոգիաները տարբերությամբ գույների քանակի և չափսերի, ինչպես նաև ավելի բարձր արագության աշխատունակություն մինչև 18,000 թերթ ժամում: -
ԽՈՐԸ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մեր ընկերությունը եզակիներից է, որը նույն գործի շրջանակում ունակ է կատարել խորը տպագրություն գերմանական Moog մեքենայով ու օֆսեթ տպագրություն ստանալով բազմազան էֆֆեկտներ:
-
ՏԵՂԱՅԻՆ ԼԱՔԱՊԱՏՈՒՄ, ՄԵՏԱՔՍԱՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
-
UV ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԹԻԹԵՂՆԵՐ
Օֆսեթ թիթեղները պատրաստվում են HEIDELBERG Suprasetter A106 մեքենայով:
-
ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ ԼԱՄԻՆԱՑԻԱ
Փայլաթիթեղի լամինացիյան արվում է սովորական թղթից մետաղանման շերտով թուղթ ստանալու համար: Տպարանում գտնվող արտադրամասում
հատուկ սարքավորումների օգնությամբ կատարվում է սովորական թղթից փայաթիթեղի շերտով թուղթ ստանալու պրոցես: Նման մակերեսի վրա UV տպագության շնորհիվ կարող ենք ստանալ մետաղական փայլով ցանկացած երանգի գույներ: -
ՁԵՎԱՎՈՐ ԿՏՐՈՒՄ, ՈՍԿԵԴԱՋՈՒՄ, ՓՔԵՑՈՒՄ
Արտադությունը հագեցած է գերմանական արտադրության ժամանակակից POLAR թվային կտրիչներով, որի միջոցով թուղթ կտրվում է առավելագույն ճշտությամբ ՝ նախատպագրական և հետտպագրական փուլում:
Ընկերությունը ձեռք է բերել նաև շվեցարական արտադրության BOBST NOVACUT 106E 3.0 DIE CUTTER, 2 հատ BOBST NOVACUT 106 E, 2 հատ BOBST NOVACUT 106 ER 3.0 + Blanking ավտոմատ ճնշակտրիչ համակարգեր, որոնք0 թույլ են տալիս տպագրված նմուշները՝ մաքսիմալ 740մմx1060մմ չափսի բարդ ձևավոր կտրել ժամում 8 000 օրինակ արտադրողականությամբ: Տպագրված նմուշները անցնում են ոսկեդաջման և փքեցման պրոցես BOBST Hot Foil Stamper SP 104 BM H և NOVAFOIL 106 AUTOPLATEN® PRESS մեքենաներով:
-
ՏՈՒՓԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱԿԱՐԳ
Ընկությունը հագեցած է տուփերի հավաքման ավտոմատ համակարգով:
Շվեյցարական արտադրության BOBST AMBITION 50 A-1 համակարգը թույլ է տալիս ժամում 12 000 օրինակ ձևավոր կտրված տուփ սոսնձել
և հավաքել:

















