«Պրինտարմ Դանվեստ» տպագրատուն
Ընկերությունը 2004 թվականից մասնագիտացած է ստվարաթղթե տուփերի տպագրության մեջ: Տպագրական ոլորտը միշտ զարգանում է նորագույն տեխնոլոգիաներով` ապահովելով բարձր որակ, արտադրողականություն և ճկունություն:
Ընկերությունը զինված է Heidelberg համաշխարհային կոնցերնի XL ընտանիքի 75 և 106 մեքենաներով և կիրառում է ներկայիս հայտնի բոլոր տեխնոլոգիաները՝ UV օֆսեթ, խորը և մաղով տպագրություն, որի շնորհիվ կարող ենք կատարել ոչ միայն բազմագույն UV տպագրություն, այլ հետ տպագրական աշխատանքներ:
Արտադրանքը ավելի գեղեցիկ է, տեսանելի, իսկ արտադրական գործընթացը ավելի արդյունավետ: Տպագրության համար օգտագործվում են հատուկ UV ներկեր, որոնք ապահովում են տպագրության բարձր որակ, որոնք նույնպես կարող են օգտագործվել սննդի փաթեթավորման համար նախատեսված տուփերում:
UV տեխնոլոգիայով տպագրության առանձնահատկությունն այն է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ ներկն ակնթարթորեն չորանում է տպագրվող մակերևույթի վրա` առաջացնելով հարուստ և վառ գույներով պատկեր: Ներկն այնքան ամուր է սերտաճում տպագրվող նյութի հետ, որ հեշտությամբ դիմակայում է արտաքին միջավայրի՝ արևի ճառագայթների ազդեցությանը: