«Պրինտարմ Դանվեստ» տպագրատուն

«Պրինտարմ Դանվեստ» տպագրատունը հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադրման օրվանից ի վեր այն համալրվել է իր ոլորտում առաջատար համարվող սարքավորումներով։ Տարիների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձի շնորհիվ կարողացել ենք պահպանել պոլիգրաֆիական աշխատանքներում ամենակարևոր չափանիշները`

 

  • սպառողների պահանջների անթերի բավարարում
  • պայմանագրային ժամկետների պահպանում
  • արտադրանքի բարձր որակ

 

Տպագրատունն առաջարկում է ծառայությունների ամբողջական շարք, ինչպես նաև խրախուսում է վստահել մեզ տպագրական ծառայությունների մատուցման ամբողջական գործընթացը՝ մտահաղացման մշակումից մինչև վերջնական արդյունք:

 

Տվյալ ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների հմտությունների և հետևողականության շնորհիվ արտադրական գործընթացի բոլոր փուլերում իրականացվում է որակի խիստ վերահսկողություն, ինչն էլ հնարավորություն է տալիս պատվերներն իրականացնել սեղմ ժամկետներում, ինչպես նաև հաճախորդներին հանձնել անթերի ու բարձրորակ արտադրանք։

Գործընկերներ

Պատվիրատուներ

Ձեռքբերումներ